Տավուշի մարզի Բերդավան համայնքում հայտնված և ՀՀ պահպանվող պետական սահմանը ապօրինի հատելու համար ձերբակալված ադրբեջանցի տղամարդը կալանավորվել է:
1lurer.am-ի հետ զրույցում ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնեցին, որ այդ անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության ՀՀ պահպանվող պետական սահմանը հատելու համար։
«Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, որը բավարարվել է»,- տեղեկացրեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու համար ձերբակալվել է մեկ անձ: