ՀՀ ԱԱՏՄ-ից հայտնում են, որ ՀՀ առողջապահական և աշխատանքային տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքը դեղերի շրջանառության ոլորտում։
«Որպես դեղերի շրջանառության բնագավառում ռիսկերի կառավարումը ստանձնած և ՀՀ օրենքների ու այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող կառույց՝ տեսչական մարմինը նաեւ իրազեկման աշխատանք է տանում, մասնավորապես, դեղատներում փակցվում են իրազեկման թերթիկներ»,- ասված է ԱԱՏՄ հայտարարությունում: