Լեռնային Ղարաբաղում տագնապալի իրավիճակ էր ստեղծվել, բայց այն շատ օպերատիվորեն լիցքաթափվել է: Սրա մասին, ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով երկու օր առաջ Հադրութի շրջանում զինադադարի խախտման դեպքին:
Նրա խոսքով՝ տեղի ունեցածի մասին տեղեկատվությունը չափազանց քիչ է, ռուսական կողմը հետևում է իրադարձությունների զարգացմանը: Պեսկովն ընդգծել է, թե «սա ռուս խաղաղապահների համար հավելյալ ծանրաբեռնվածություն է»: