Իրանի ապագա արտաքին քաղաքականության կարևոր սկզբունքներից պետք է լինեն Հայաստանին աջակցելը, ապագա հնարավոր իրադարձությունների դեպքում Ադրբեջանի տարածքները հայրենի Իրանին վերադարձնելը և Թուրքիայի դեմ միջազգային պատժամիջոցները ողջունելը: Սրա մասին, ըստ Արմենպրեսի, Մեջլիսում հայտարարել է Շազանդ քաղաքի պատգամավոր, Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքական հանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բիղաշը:
«Ժամանակն է, որ ուղղենք մեր արտաքին քաղաքականության՝ գնացքի ռելսերից դուրս եկած ընթացքը, և ուղղել կարողանալու համար հետևենք մի քանի կարևոր սկզբունքների. Ղարաբաղյան պատերազմի ժամանակ մեզ պետք էր մի կողմ դնել դիվանագիտական քաղաքավարությունները և աջակցել Հայաստանին՝ ի շահ ուժերի հավասարակշռության, ըստ պատմական իրական ու վավերական փաստաթղթերի՝ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը և Հարավային Կովկասի տարածաշրջանի որոշ հատվածներ՝ իրանական հայրենի երկրի մի մասն են, և եթե ապագայում ինչ-որ բան պատահի, այդ շրջանները պետք է վերադարձվեն իրենց հայրենիք Իրանին, և, վերջապես, Իրանը անվերապահ պիտի ողջունի եվրոպական և ամերիկյան պատժամիջոցները Թուրքիայի դեմ»,- շեշտել է պատգամավորը: