Եվրոպական երկրները միայն անհանգստություն են հայտնում, բայց ոչինչ չեն կարող անել Բելառուսի շուրջ ստեղծված իրավիճակի հարցում: Այս կարծիքը հայտնել է Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան:
«Երբ ես սովորական մարդ էի, մտածում էի, որ Եվրոպան մեզ այնքան մոտ է և մեծ, նրա ղեկավարներն այնքան ուժեղ են, որ հաստատ ինչ-որ բան կանեն: Նրանք չեն կարող ձեռքերը ծալած նստել: Հիմա ես տեսնում եմ, որ չնայած արտահայտած մտահոգություններին ու համերաշխությանը, իրականում նրանք ոչինչ չեն կարող անել:
Տիխանովսկայայի խոսքով՝ «եվրոպական առաջնորդները գործում են զգուշորեն՝ միշտ նայելով Ռուսաստանին»: «Ես մեծացել եմ մի ընտանիքում, որը սովորեցրել է երախտապարտ լինել: Աստիճանաբար հասկանում եմ, որ չպետք է շնորհակալություն հայտնեմ մտահոգության պարզ հայտարարությունների համար, որ պետք է պահանջենք կոնկրետ գործողություններ»,- խոստովանել է ընդդիմադիր գործիչը: