Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Վիսկոնսին նահանգի դաշնային դատարանը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայցը, որով պահանջվում էր անվավեր ճանաչել ներկայացված ավելի քան 200 հազար քվեաթերթիկ՝ հաղորդում է Associated Press-ը:
Գործակալության տվյալներով՝ դատավորը որոշումը բացատրել է նրանով, որ Թրամփի փաստարկները «չեն գործում օրենքի և փաստի տեսանկյունից»:
Թրամփի փաստաբանները պահանջել էին անվավեր ճանաչել ավելի քան 221 հազար քվեաթերթիկ Վիսկոնսինի երկու շրջանում՝ Միլուոկիում և Դեյնում: Associated Press-ը դրանք անվանում է ոչ սպիտակամորթ բնակչությամբ ամենաազատական շրջանները: Գործակալությունը նաև նշել է, որ Թրամփը չի փորձում վիճարկել ընտրությունների արդյունքները առավել պահպանողական շրջաններում, որտեղ ինքն է հաղթել:
Ավելի վաղ Վիսկոնսինի ընտրական հանձնաժողովի նախագահ Անն Ջեյքոբսը և Էվերսի նահանգապետը պաշտոնապես հաստատել էին ԱՄՆ նախագահի ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենի հաղթանակը: Թրամփի թիմը փորձել էր վիճարկել արդյունքները Վիսկոնսինի Գերագույն դատարանում, բայց պարտություն կրել: