Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրը (ԼԽՈՒԵ) մեկն է այն 16 հանրակրթական ուսումնական հաստատություններից, որը «Սպորտային սերունդ» ծրագրի շրջանակում անցկացրած մրցույթի արդյունքում ստացել է 1 մլն դրամ արժողությամբ նոր մարզագույք:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշում է, որ դպրոցները նոր մարզագույքով համալրելը և ֆիզկուլտուրայի ուսուցման պայմանները բարելավելը նախարարության առաջնահերթություններից է:
«Ուրախ եմ, որ կա այս համագործակցությունը Կայուն զարգացման հայկական հիմնադրամի հետ, ունենք նաև պետբյուջեով նախատեսված ծրագրեր և շարունակելու ենք հագեցնել դպրոցները»,- նշել է Անդրեասյանը: