Դեկտեմբերի 13-ին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանն այցելել է Դուբայում գտնվող «Ալ Արաբիա» հեռուստաընկերության կենտրոնակայան, հանդիպել հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Մամդուհ Ալ Մուհաինիի հետ։
Դեսպանությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են դեսպանության և «Ալ Արաբիայի» միջև առկա համագործակցության առավել խորացմանն առնչվող հարցեր։
Դեսպանը նաև շրջայց է կատարել հեռուստաընկերության կենտրոնակայանում, ծանոթացել արաբախոս ամենահեղինակավոր հեռուստաընկերություններից մեկի աշխատանքին և տեխնիկական հնարավորություններին։