«Դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի մոտակայքում տեղի է ունեցել հրադադարի խախտում, որը կասեցվել է ռուսական խաղաղպահ զորակազմի գործողությունների շնորհիվ»,- ասել է Արցախում ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը:
Նրա խոսքով՝ ներկա պահին իրավիճակը կայունացել է: Գեներալ-լեյտենանտի խոսքով՝ խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի մշտադիտարկում՝ կապ պահելով հայկական և ադրբեջանական կողմերի միջև: