Իրանի արտաքին գործերի նախարարությունը կիրակի Թեհրանում Գերմանիայի դեսպանին կանչել է գերատեսչություն՝ կապված Amad News տեղեկատվական պորտալի ղեկավար Ռուհոլլահ Զամին մահապատժի ենթարկելու մասին ԵՄ մի շարք երկրների ղեկավարների հայտարարությունների հետ:
Նշվում է, որ դեսպանին կանչել են որպես Իրանում ԵՄ պաշտոնական ներկայացուցիչ:
Դեկտեմբերի 12-ի առավոտյան Իրանը մահապատժի է դատապարտել Amad News լրատվական պորտալի ղեկավարին՝ նրան մեղադրելով օտարերկրյա հետախուզական ծառայությունների հետ համագործակցության համար: Մի քանի երկրի, այդ թվում ՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունները դատապարտել են այդ որոշումը:
Զամը հայտնի էր որպես արտասահմանից աշխատող իրանցի լրագրող և ակտիվիստ: Ֆրանսիան համարվում էր նրա մշտական բնակության վայրը: Լրագրողը հատկապես ակտիվ էր 2017-2018 թվականներին Իրանում բողոքի ցույցերը լուսաբանելու հարցում: