Ադրբեջանական լրատվամիջոցների, տելեգրամյան ալիքների միջոցով տարածվող լուրերն ու տեսանյութն այն մասին, թե իբր նախօրեի ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմը զոհեր ունի, ապատեղեկատվություն է։
ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի միայն 6 վիրավոր՝ տեղեկացնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը։