Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ արտգործնախարարության կայքից:
Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են միջազգային ու երկկողմ օրակարգի արդիական հարցեր, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հայտարարության իրականացման գործնական խնդիրները: