Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի անհատական գավաթի խաղարկության կիսաեզրափակչում 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը, ոչ մի շանս չտալով թուրք մրցակից Չենգիզ Արսլանին, հաղթեց 7:0 հաշվով:
Առաջին մրցափուլից հետո Ամոյանը հաղթում էր 5:0 հաշվով, իսկ երկրորդում վաստակել է ևս 2 միավոր և վստահ հաղթանակ տարել:
Դեկտեմբերի 13-ին կայանալիք եզրափակչում Մալխաս Ամոյանի մրցակիցը կլինի 2016 թ. աշխարհի ու 2017 թ. Եվրոպայի չեմպիոն, 33-ամյա հունգարացի Բալինտ Կորպաշին: