Արցախի բանակը ներկայացրել է հերոսապատումների նոր շարք: Փոխգնդապետ Արտակ Կարապետյանը կարողացել է հմտորեն և արդյունավետ ղեկավարել իր ենթականերին, կառավարել մարտն ու ապահովել վիրավորների ժամանակին դուրսբերումը: Փոխգնդապետ Կարապետյանն անձամբ մասնակցել է թշնամու առաջխաղացումը կասեցնելու համար մղված մարտերին:
Անձնական արիություն է ցուցաբերել փոխգնդապետ Վազգեն Նիկողոսյանը: Հյուսիսարևելյան հատվածում գտնվող կարևոր բարձունքում, թշնամու հարյուր հոգանոց խմբի գրոհները հետ մղելու ժամանակ՝ խոցել է մեծաթիվ կենդանի ուժ:
Իսկ ահա կապիտան Սարգիս Ջիլավյանը հյուսիսարևելյան հատվածում նպաստել է թշնամական ուժերի ջախջախմանն ու անառիկ պահել մեր դիրքերի մատույցները:
Ժամկետային զինծառայող, սերժանտ Էդգար Եղիազարյանն էլ հարավային ճակատում մասնակցել է մեր ստորաբաժանումների կազմակերպած հակագրոհին՝ յուրային հրամանատարական դիտակետի վրա տեղադրելով մեր դրոշը և կորուստներ պատճառել հակառակորդին:
Թշնամական հրետակոծության պայմաններում ծառայողական պարտականությունները և մարտական առաջադրանքները բարձր մակարդակով ու բարեխղճորեն են կատարել պահեստազորային Գարի Հովսեփյանը, կապիտան Էմմա Գրիգորյանը, սերժանտ-պայմանագրայիններ Նորայր Գրիգորյանը, Արսեն Պետրոսյանն ու ավագ սերժանտ-պայմանագրային Արտաշես Ավանեսյանը: