Եվրամիության անդամ երկրներից Գերմանիան ու Բուլղարիան Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու որոշմանն ամենաշատն ընդդիմացող պետություններն էին: Այս մասին տեղեկացնում է հունական greekcitytimes.com պարբերականը:
«Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը ԵՄ այն երկրների ղեկավարներն էին, որոնք բացահայտ ընդդիմանում էին Անկարայի նկատմամբ պատժամիջոցներին»,- տեղեկացնում է պարբերականի աղբյուրը:
Թեպետ Իսպանիան, Իտալիան, Մալթան և Հունգարիան նույնպես դեմ էին պատժամիջոցներին, այնուամենայնիվ, այնքան բուռն չէին ընդդիմանում, որքան ԵՄ նախորդ հանդիպմանը:
«Հայտնի է, որ Բուլղարիայի ղեկավար Բորիսովն Էրդողանի ընկերն է, և, այս պարագայում, նրա վարքագիծն աննախադեպ էր»,- նշում է աղբյուրը:
Միաժամանակ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր գոհունակությունն է հայտնել, որ Եվրամիությունը ցույց է տվել իր խստապահանջությունը: