Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը Ֆեյսբուքի է էջում գրառում է կատարել՝ նշելով, որ այսօր մեր Եկեղեցին նշում է Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի տոնը։
«Սուրբերը անոնք են, որոնց կյանքին ու գործին մեջ կճառագայթե Աստուծո պայծառակերպիչ ներկայությունը։ Հետևաբար, սուրբերու հիշատակի նշումը հիշեցում մըն է ու միաժամանակ հրավեր յուրաքանչյուր քրիստոնյայի, իր կյանքը ապրելու ու արժևորելու սուրբերու կյանքին օրինակով։ Այս առիթով, հայրական սիրով կշնորհավորեմ Ս. Հակոբի անունը կրող բոլոր հայորդիները՝ մաղթելով երկնային բարիքներով լեցուն Աստվածահաճո կյանք։
ԾԱՆՈԹ։ Մեր ձեռքին մեջ գտնվող Ս. Հակոբի մասունքը ի պահ դրված է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Կիլիկիա» թանգարանին մեջ»,- ասված է գրառման մեջ։