Արմավիրի մարզի Փարաքար համայնքում սուբվենցիոն ծրագրով կառուցվում է 1400 գծմ կոյուղագիծ՝ Թաիրովի Վ. Մամիկոնյան փողոցից մինչև Փարաքարի Արարատյան փողոց։
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ ծրագրով նախատեսվում է կառուցել մաքրման կայան և դիտահոր։
Ծրագրի արժեքը՝ շուրջ 77,4 մլն դրամ, Կառավարության համաֆինանսավորումը՝ 42,6 մլն դրամ, համայնքի ներդրումը՝ 34,8 մլն դրամ։