Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տարաբնույթ օպերատիվ միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 10-ին տեղեկություններ ձեռք բերեցին, որ Էջմիածնում բնակվող 29-ամյա մի երիտասարդ մեքենայում ապօրինի հրազեն է պահում։ Նույն օրը՝ ժամը 23:20-ին կասկածվողը հայտնաբերվեց ու մեքենայով հանդերձ բերման ենթարկվեց բաժին։ Դատարանի որոշմամբ «Կիան» խուզարկվեց։ Սրահում հայտնաբերվեց գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ՝ լիցքավորված 5․45 մմ տրամաչափի 30 փամփուշտով։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։
Բերման ենթարկված երիտասարդը ձերբակալվել է։
Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։