Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Արցախի տարածքում փակ և դժվարանցանելի ճանապարհներ չկան:
Միջշրջանային և միջհամայնքային ճանապարհները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց և անբավարար տեսանելիություն:
Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհահատվածի ամբողջ երկայնքով «Վահե Կարապետյան» և «Արցախուղի» ընկերություններն աշխատում են ճանապարհն առավել անվտանգ դարձնելու ուղղությամբ:
Վարորդներին խորհուրդ է տրվում պահպանել երթևեկության կանոնները, չգերազանցել արագությունը, պահպանել հեռավորությունը, վազանց չկատարել և զերծ մնալ անդառնալի հետևանքներից: