Մայրաքաղաքում այսօր բողոքի ակցիաները շարունակվել են: ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով ցուցարարները փակել են մի շարք փողոցներ:
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը կոչ է արել իրենց ակցիաներին հեռուստացույցով ու հեռախոսով հետևող մարդկանց դուրս գալ փողոց:
Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար ոստիկանության բաժին է բերման ենթարկվել 37 ցուցարար, այդ թվում՝ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը: