«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը՝ հայ-թուրքական և հայ- ադրբեջանական գործակցության վերաբերյալ:
Նա նշեց, որ Հայաստանը երկար տարիներ մասնակցում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության աշխատանքներին, որի խորհրդարանական պատվիրակության ղեկավարն այս գումարման ԱԺ-ում ինքն է: «Հայաստանն այդ կազմակերպության համահիմնադիրն է, կա 12 անդամ, այդ թվում՝ Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան, Վրաստանը և այլն: Այսինքն եթե գլոբալ վերցնենք՝ Հայաստանը պետք է սեփական շահերը առաջնորդի և եթե այդ շահերից բխում է, որ ինչ-որ պլատֆորմի մասնակացի, ուրեմն պետք է մասնակցի, եթե ոչ՝ ապա ոչ»,- ասաց պատգամավորը:
Հարցին ի պատասխան, թե իրատեսական համարում են այս իրավիճակում նման գործակցություն՝ Թունյանն ասաց՝ եթե դրա անհրաժեշտությունը լինի, կքննարկեն և կարծիք կարտահայտեն: