«Ռուսական «Ս-400» զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները ՆԱՏՕ-ի կարևոր գործընկերոջ նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում է»՝ ՏԱՍՍ-ը հայտնում է Թուրքիայի նախագահի խոսքերը:
«Թուրքիան ՆԱՏՕ-ի երկիր է, Միացյալ Նահանգները նույնպես ՆԱՏՕ-ի երկիր է: Թուրքիան դաշինքի հինգ ամենակարևոր երկրներից մեկն է, ուստի այն սովորական երկիր չէ»,- ասել է Էրդողանը:
Ըստ Bloomberg-ի աղբյուրների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է պետքարտուղար Մայք Պոմպեոյի կողմից առաջարկված և «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդների դեմ պայքարի մասին» (CAATSA) օրինագծի շրջանակում Անկարայի դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ միջոցառումների փաթեթը։
Թուրքիայի նախագահ Էրդողանը հոկտեմբերին նշել էր, որ Անկարան մտադիր չէ հրաժարվել Ս-400-ից՝ չնայած Միացյալ Նահանգների ճնշմանը: