ԵՊՀ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչով դիմելով Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ կրթության և գիտության ոլորտի զարգացմանը միտված քաղաքականություն որդեգրելու վերաբերյալ:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Տասնամյակներ շարունակ գիտության և գիտատեխնիկական կրթության նկատմամբ Հայաստանի Հանրապետության իշխանությունների քաղաքականությունն ըստ էության չի ընկալվել գիտական համայնքի և հասարակության կողմից։ Այդ քաղաքականությունն արտահայտվել է անորոշ կարգավորումներով և ոչինչ չասող ձևակերպումներով։
Գիտության զարգացման վրա վատ են անդրադառնում նաև հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության նկատմամբ առկա հատվածական և իրավիճակային լուծումները։ Հայաստանի երրորդ հանրապետության շրջանում կրթության և գիտության ապագային միտված քաղաքականության բացակայությունը նպաստեց տնտեսական, սոցիալական, ռազմարդյունաբերական, ինչպես նաև այլ ոլորտներում ճգնաժամի խորացմանը։
Գիտության ոլորտում պետական սխալ քաղաքականության ազդակներից էր վերջին տարիներին առկա, իսկ ընթացիկ տարում նաև հեռակա ասպիրանտների համար նախատեսված տեղերի նվազեցումը։ Հայաստանի երրորդ հանրապետության բոլոր իշխանություններն այդպես էլ չձևակերպեցին գիտության տեղն ու դերը մեր հասարակությունում, գիտությունը գերակայություն կամ գիտատար տնտեսություն հայտարարելուց բացի այլ որևէ հստակ քայլ չարվեց։
Կան գիտության կազմակերպման բազմաթիվ կիրառվող, հին ու նոր մոդելներ, որոնք, ցավոք, մնացին որպես այլ երկրներում հաջողված նախադեպեր։ Ընթացիկ տարիներին սկզբունքային մի շարք հարցեր այդպես էլ չստացան իրենց պատասխանը։
-
Չհստակեցվեց այն խնդիրների շրջանակը, որոնք պետք է իրենց լուծումը ստանան, թե գիտության որ ճյուղերն ի՞նչ առաջնահերթություն ունեն։
-
Չհստակեցվեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տեղն ու դերը ներկա իրականությունում։ Գիտությունների ազգային ակադեմիայում կան երեք տասնյակ ինստիտուտներ, որոնք արդյունքում մնացին երկակի ենթակայության կարգավիճակում՝ իրականացնելով կրկնակի վարչարարություն ԳՊԿ-ի և ԳԱԱ-ի համար։
-
Նույնիսկ երկաստիճան գիտական համակարգից մեկ աստիճանի անցումը մնաց վիճաբանության առարկա (չհստակեցվեց՝ պետք է, թե ոչ)։
-
Քանակական չափորոշիչները շարունակում են գերիշխել նաև գիտական կոչումներ շնորհելիս։
-
Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքը շուրջ վեց տարի է շրջանառվում է ՀՀ տարբեր գերատեսչություններով, և այնուհանդերձ ունի բազմաթիվ վիճելի և վտանգավոր դրույթներ։
Մտահոգ լինելով գիտակրթական համակարգի ապագայով, գնահատելով Հայաստանի Հանրապետության առջև ծառացած ռազմական, տնտեսական և ֆինանսական այսօրվա հրատապ խնդիրները, ինչպես նաև հաշվի առնելով, որ գիտությունը զարգանում է գիտական խմբերում, իսկ խմբերն արդյունավետ աշխատում են ասպիրանտների առկայության դեպքում՝ գտնում ենք, որ ասպիրանտական տեղերի թվի կրճատումն անթույլատրելի է և վնասակար:
Նույնիսկ եղած գիտական ժառանգության պահպանման և այն սերունդներին փոխանցման խնդիրը արդյունավետ լուծելու համար անհրաժեշտ է համապատասխան թվով երիտասարդ կադրերի շարունակական ներգրավում։ Նշենք նաև, որ ասպիրանտական կրթությունը բուհական համակարգը որակյալ կադրերով համալրելու միակ անփոխարինելի ճանապարհն է։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ ներքոստորագրյալներս պահանջում ենք.
-
Ամբողջապես վերանայել գիտության հանդեպ քաղաքականությունը` ներառելով նոր մոտեցումներ ֆինանսավորման, գիտական առաջնահերթություններ սահմանելու և սահմանված առաջնահերթությունները կյանքի կոչելու հարցերում:
-
Առաջնահերթություն տալ գիտական կադրերի պատրաստմանը․ բարձրագույն կրթության և գիտության ոլորտը կաթվածահար վիճակի չհասցնելու համար՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից վերանայել 2020թ.-ի համար ասպիրանտական տեղերի հատկացման վերաբերյալ սխալ որոշումը։
-
Վերանայել ասպիրանտական կրթության նկատմամբ քաղաքականությունը՝ ֆինանսավորելով բոլոր ասպիրանտներին դրամաշնորհային համակարգի կամ այլ մեխանիզմների միջոցներով։
-
Ավարտին հասցնել բարձրագույն կրթության և գիտության օրենքի դրույթների վերաբերյալ քննարկումները՝ հաշվի առնելով բոլոր շահակիցների մտահոգությունները։
Կոչ ենք անում ՀՀ ներկա և ապագա բոլոր իշխանություններին Հայաստանի Հանրապետության հասարակական և սոցիալական ոլորտների զարգացումը, մրցակցային տնտեսության կառուցումը ապահովելու համար պատշաճ ուշադրություն դարձնել կրթության՝ տարրականից մինչև դոկտորանտուրա, և գիտության հիմնախնդիրներին՝ հատվածական վերաբերմունքը փոխարինելով ամբողջական համակարգված քաղաքականությամբ:
Գևորգյան Գեղամ Գրիգորի - ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ասրիյան Էլինա Վյաչեսլավի - հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Բարխուդարյան Ռաֆայել Հրայրի - ճշգրիտ և բնագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
Իսրայելյան Արթուր Հրաչիկի - միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Հովսեփյան Լևոն Սահակի - գիտական քարտուղար, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Անուշավան եպս. Ժամկոչյան - աստվածաբանության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ավագյան Արծրուն Աբգարի - հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Բալայան Պավել Բորիսի - ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ
Բաղդասարյան Ալեքսան Ստեփանի - փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ
Բարսեղյան Գևորգ Ռուդիկի - եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
Գրիգորյան Մարատ Արիսի - աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան, երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Գևորգյան Էմիլ Սոսի - կենսաբանության ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Հակոբյան Յուրի Ռուբենի - Իինորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Հակոբյան Ռաֆիկ Սերգեյի-Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ղազինյան Գագիկ Սերգեյի - իրավագիտության ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ղոչիկյան Տարիել Վլադիմիրի - քիմիայի ֆակուլտետի դեկան, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Մարտիրոսյան Նաղաշ Նարինբեկի - ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
Մելքոնյան Ռուբեն Հովհաննեսի - արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Մինասյան Էդիկ Գարեգինի - պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Մկրտիչյան Արթուր Երվանդի - սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ներկարարյան Խաչատուր Վլադիմիրի - ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Պետրոսյան Գեղամ Հարությունի - միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Սահակյան Արթուր Արտուշի - մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Սարգսյան Հայկ Լևոնի - տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
Սաղյան Աշոտ Սերոբի - ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Հարությունյան Նազիկ Կարապետի - մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Շուքուրյան Սամվել Կիմի - տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի ղեկավար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր»: