Լոռու մարզի Դսեղ համայնքում սուբվենցիոն ծրագրով տեղադրվում են արևային ֆոտովոլտային կայաններ։ Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից:
Նախատեսվում է համայնքում տեղադրել 335 վտ հզորությամբ արևային ֆոտովոլտային վահանակներ:
Արդյունքում կլուսավորվեն համայնքի 4,5 կմ երկարությամբ փողոցները: Արտադրվող էներգիայի քանակը կկազմի տարեկան 52.900 կվտ:
Ծրագրի արժեքը՝ շուրջ 12,2 մլն դրամ, Կառավարության համաֆինանսավորումը՝ 7,2 մլն դրամ, համայնքի ներդրումը՝ 5 մլն դրամ: