Երևանում շարունակվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները: Այսօր մի խումբ քաղաքացիներ էին հավաքվել Սայաթ-Նովա-Չարենց խաչմերուկում և երթ իրականացրել: Ոստիկանները բերման են ենթարկել ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանին:
Քաղաքացիների մի խումբ ընթանում է դեպի Ֆրանսիայի հրապարակ: Ավելի վաղ մի խումբ քաղաքացիներ փակել էին Մոլդովական-Թոթովենց փողոցների խաչմերուկը: