Օրվա ընթացքում ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները կիրականացնեն Ասկերանի շրջանի Խնածախ, Այգեստան համայնքների և Մարտակերտ քաղաքի հարակից տարաքներից հայտնաբերված զենք-զինամթերքի ոչնչացման աշխատանքներ:
Այս օրերին սակրավորները ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի հրամանով հետախուզական ու որոնողական աշխատանքներ են իրականացնում բոլոր բնակավայրերում:
Հայտնաբերված ռազմամթերքը տեղափոխվում է անվտանգ վայր կամ ոչնչացվում է տեղում:
«Խնդրում ենք պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել:
Պարզաբանումների և այլ մանրամասների համար զանգահարել ճգնաժամային կառավարման կենտրոն 911,101,112 հեռախոսահամարներին»,- ասված է ԱԻՊԾ հաղորդագրության մեջ: