ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով հարցին, թե ընդդիմությունը պատրաստվում է բարձրացնել Հայաստանի կողմից Արցախի ճանաչման հարցը, նշեց, որ նման գործընթաց սկսել են, բայց այս պահին այն նպատակահարմար չէ իրականացնել:
«Եթե քաղաքական միավորը պատասխանատու ուժ է, պտասխանատվութուն է կրում երկրի ճակատագրի, այս պահին եղած իրավիճակի համար, մենք չենք կարող քայլեր անել, որոնք կվտանգեն որևէ մեկի կյանքը կամ պրոցեսը: Բայց իմացեք, որ մենք շուրջ մեկ ամիս զբաղվել ենք դրանով, որը գաղտնի գործընթաց է եղել»,- նշեց Մարուքյանը: