Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 18-ին հրապարակված «ճանապարհային քարտեզի» իրականացման շրջանակում ընդունվել է որոշում, որի համաձայն՝ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը տևած ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած անձանց ընտանիքի անդամների (ծնող, ամուսին, երեխա, քույր, եղբայր) բժշկական օգնությունը կկազմակերպվի պետական պատվերի շրջանակներում: Այսինքն՝ բուժօգնության բոլոր ծախսերը կհոգա Առողջապահության նախարարությունը։
Ծառայությունից օգտվելու համար նշված խմբերը պետք է բժշկական կազմակերպության կողմից տրամադրված տեղեկանքը և դիմումը ուղարկեն
[email protected] հասցեին: Անհրաժեշտ փաստաթղթերն են`
-
Անձնագրի պատճեն
-
Անհայտ կորածի տվյալներ (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ)
-
Բժշկական միջամտության, հետազոտության անհրաժեշտության վերաբերյալ տեղեկանք
-
Հասցե
-
Հեռախոսահամար
Այլ մանրամասներ ճշտելու համար կարող եք զանգահարել Առողջապահության նախարարության թեժ գիծ` 80-03 հեռախոսահամարով: