Ալավերդու Շահումյան թաղամասում կես ժամով փակվել է Մ6 միջպետական մայրուղին: Ճանապարհը փակող քաղաքացիները բողոքի ակցիայով պահանջել են վարչապետ Փաշինյանի հրաժարականը: Նրանք պնդում են, որ Ադրբեջանի հետ բանակցությունների ժամանակ նա չի կարող այլևս լիարժեք ներկայացնել հայության շահերը:
Ճանապարհը փակելու որոշումը դուր չի եկել մայրուղով երթևեկողներին: Կես ժամ անց ճանապարհը բացվել է, սակայն ցուցարարներն ասել են, որ պատրաստվում են առաջիկայում նույնպես ակցիաներ անել և մայրուղի փակել:
Մանրամասները՝ տեսանյութում: