«Թայմ» ամսագիրը 2020 թվականի «Տարվա մարդ» անվանակարգում հաղթող է ճանաչել ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենին և փոխնախագահ Քամալա Հարիսին:
Հեղինակավոր ամսագրի այս անվանակարգի համար պայքարում էին նաև Սպիտակ տան գործող ղեկավար Դոնալդ Թրամփը, ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին և «Ռասայական արդարության համար շարժումը»: