Միջուկային զսպման պայմանագրերի փլուզումը և կիբեռտարածքում կարգավորման բացակայությունը կարող են առաջիկա տասնամյակում լուրջ ճգնաժամեր առաջացնել: Այս մասին ուրբաթ հայտարարլել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ Նոբելյան մրցանակի համաժողովում տեսաձևաչափով ելույթի ժամանակ՝ հաղորդում է ТАСС-ը:
«Միջուկային զինաթափման ռեժիմի քայքայումը և կիբեռտարածքում անօրինականությունը ընդամենը երկու ոլորտ են, որոնք կարող են առաջիկա տասնամյակում լայնածավալ համաշխարհային ճգնաժամ առաջացնել»,- ասել է Գուտերեշը:
2019 թ. փետրվարի 2-ին Միացյալ Նահանգները կասեցրեց «Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին» պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումը: 2019-ի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը մի քանի երկրի ղեկավարներին, ներառյալ ՆԱՏՕ-ի անդամներին, առաջարկել է այդ պայմանագրի մորատորիում անցկացնել Եվրոպայում և այլ տարածաշրջաններում: Հետագայում Միացյալ Նահանգները փաստորեն մերժել է այս նախաձեռնությունը: