Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն Թուրքիայի դեսպանին կանչել էր՝ ի պատասխան Թուրքիայի նախագահի միջամտության և անընդունելի արտահայտությունների, որոնք Էրդողանն արել էր Բաքու կատարած այցի ընթացքում:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նշել է. «Այս կանչի ընթացքում Թուրքիայի դեսպանին տեղեկացրինք, որ տարածքային պահանջների, ռազմատենչ և էքսպանսիոնիստական կայսրությունների դարաշրջանն անցել է շատ տարիներ առաջ»:
Խոսնակը հավելել է. «Թուրքիայի դեսպանին հստակ ասվեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը թույլ չի տա որևէ մեկին՝ միջամտել իր տարածքային ամբողջականությանը և, ինչպես վկայում է երկրի փառավոր պատմությունը, ոչ մի քայլ չի նահանջի իր ազգային անվտանգությունը պաշտպանելու հարցում»: