Եվրամիության անդամ պետությունների ղեկավարները պայմանավորվել են ընդլայնել Թուրքիայի դեմ անհատական պատժամիջոցների ցուցակը: Որոշման պատճառը «Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի կողմից ապօրինի հորատումն է», - ասված է հայտարարության մեջ: Ավելի վաղ Եվրամիությունը անհատական պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ՝ Արևելյան Միջերկրական ծովի Կիպրոսի տարածքային ջրերում ապօրինի հորատման համար: Նոյեմբերին ԵՄ-ն երկարացրեց այս պատժամիջոցները մինչ 2021 թվականի նոյեմբերի 12-ը: