Ռուսաստանի շարժական բժշկական թիմն օգնություն է տրամադրել Արցախի Ասկերանի շրջանի ավելի քան 20 հիվանդի: Խաղաղապահ զորակազմը հատուկ նշանակության բժշկական ջոկատից ստեղծել է բազմաֆունկցիոնալ բժշկական թիմեր՝ Արցախի հեռավոր բնակավայրերում դաշտային աշխատանքի համար:
Ընդգրկված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, հոգեբաններ:
Տեղի բնակիչների բողոքները, որպես կանոն, կապված են տարբեր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրացման և ատամնաբուժական խնդիրների հետ:
Բժշկական թիմերը հագեցած են ժամանակակից բժշկական սարքավորումներով և տեղում ախտորոշում են հիվանդներին: