Դեկտեմբերի 9-ի՝ Ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջազգային օրվան նվիրված առցանց միջոցառման ժամանակ ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Անտոնիու Գուտերեշը հայտնել է, որ Քովիդ-19-ն ընդգծել է հասարակության խոցելիությունը և ավելի է խորացրել խաղաղության ու անվտանգության առանց այն էլ լուրջ մարտարհավերները: ՄԱԿ-ի քարտուղարը կրկին համաշխարհային հրադադարի կոչ է արել, իսկ Անվտանգության խորհրդին հորդորել՝ մինչև տարեվերջ հասնել այդ նպատակին:
«Ցեղասպանությունը միշտ ցնցում է աշխարհը, երբ այն պատահում է: Սակայն այն միշտ տեղի է ունենում հստակ ու բազմաթիվ նախազգուշացումներով: Զոհերը հաճախ ատելության խոսքի, խտրականության ու բռնության նախկին թիրախներն են»,- հայտարարել է Անտոնիու Գուտերեշը: