GovTech Launchpad ծրագրի եզրափակիչ փուլի չորս մասնակիցները հնարավորություն ունեցան հանդիպելու Repat Armenia հիմնադրամի ներկայացուցիչների հետ` ի դեմս գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանի, ինտեգրման գծով համակարգող Ծովակ Սողոմոնյանի և ինտեգրման/ համայնքային ղեկավար Մարիաննա Չոբանյանի՝ հայտնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:
Հանդիպման ընթացքում ստարտափները համառոտ ներկայացրին իրենց լուծումները և մտքեր փոխանակեցին, թե ինչպես իրենց ծրագրերը համապատասխանեցնեն հայրենադարձների կամ սփյուռքահայերի կարիքներին: «Իմփաքթ Հաբ» Երևանի համակարգող խումբը` ի դեմս Ծովիկ Հարիկյանի և Գևորգ Էլվաջյանի, ինչպես նաև Աքասիա Փոլատեանը` Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի անունից, կառուցողական գաղափարներ տրամադրեցին մասնակից թիմերին և ներկայացրին աքսելերացիոն ծրագրի հետագա քայլերը:
Այսպիսով, նախագիծը շարունակվելու է մի շարք սեմինարների և մենթորության դասընթացների միջոցով, որոնք կօգնեն ստարտափներին բարելավել իրենց տեխնոլոգիական լուծումները և կատարելագործել իրենց բիզնես մոդելները մինչև 2021 թ. հունվարը։