Սպիտակում էլ մի խումբ քաղաքացիներ պահանջում են քաղաքապետ Գագիկ Սահակյանի հրաժարականը՝ պնդելով, որ նա իրավունք չուներ համայնքի անունից պահանջել վարչապետի հրաժարականը:
Սահակյանը պարզաբանել է, թե արտահայտել է իր անձնական կարծիքն ու համոզմունքը, նաև որպես համայնքի մեծամասնության քվեն ստացած ղեկավար՝ իրավունք ունի հանդես գալ իր քաղաքի բնակչության անունից:
Նշենք, որ Սպիտակի քաղաքապետը Հանրապետական կուսակցության անդամ է:
Մանրամասները՝ տեսանյութում: