Ռուս խաղաղապահներն ուղեկցել են ՀՀ տարածքից Արցախ վերադարձող տեղահանվածների ավտոբուսները:
Այսօր ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 649 մարդ: Ավտոբուսներն ուղեկցել են ռուս խաղաղապահ զորախմբի պարեկներն ու ռազմական ոստիկանությունը:
Ռուս խաղաղապահները 23 դիտակետում հրադադարի ռեժիմի պահպանման և վերահսկողության շուրջօրյա մշտադիտարկում են իրականացնում:
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում քաղաքացիական ենթակառուցվածքները:
Ընդհանուր առմամբ, մշտական բնակության վայրեր է վերադարձել ավելի քան 36 հազար արցախցի: