Հակառակորդի գրոհող ստորաբաժանումները և կրակային միջոցները ոչնչացնելիս մարտավարական բարձր ունակություններ են դրսևորել հրետանավորներ մայոր Դավիթ Մկրտումյանը և Գևորգ Սիմոնյանը, լեյտենանտ Արմեն Հարությունյանը, կապիտան Նարեկ Հովսեփյանը, ավագ լեյտենանտ Գրիգոր Կարապետյանը, սերժանտ-պայմանագրայիններ Նորայր Հայրապետյանը, Մուրադ Աղայանը, շարքային Դավիթ Դավթյանը:
Կրտսեր սերժանտ Վահե Եզիկյանը հարավային ուղղությամբ ջոկի կազմով հետ է մղել թշնամու ներթափանցող ուժերին՝ պատճառելով մեծաթիվ կորուստներ: Ավագ լեյտենանտ Վարդգես Մինասյանը հմտորեն ղեկավարել է վաշտը և ոչնչացրել հակառակորդի կենդանի ուժ:
Կրտսեր սերժանտ Հակոբ Աբրահամյանը ռազմավարական բարձունքներից մեկում արիաբար մասնակցել է թշնամական ուժերը հետ շպրտելու գործողությանը, կրակագծից դուրս բերել զոհերին ու վիրավորներին:
Շարքային, գնդացրորդ Հայկ Աբելյանը մարտական բարդ իրավիճակում իր վրա է վերցրել հրամանատարությունը և, մարտական դիրքի վրա հակառակորդի գրոհի ժամանակ ղեկավարելով անձնակազմին, հետ է մղել թշնամական ուժերին:
Մարտական դիրքերից մեկում թշնամական բազմաթիվ գրոհները հետ մղելու, կարևոր բարձունքներ պաշտպանելու ժամանակ աչքի են ընկել և թշնամուն զգալի կորուստներ պատճառել մայոր Վիկտոր Պապոյանը, կապիտան Ստյոպա Ավագյանը, կապիտան Տիգրան Վանյանը, լեյտենանտ Բաբկեն Մխոյանը, կապիտան Ասպետ Հակոբյանը, շարքային Գրիգորի Պետրոսյանը: