«Բաքվում անցկացվող շքերթը ագրեսիայի, մարդկության դեմ գործած հանցագործությունների, տարածաշրջան վարձկան ահաբեկիչներ բերելու և թուրքական ֆաշիզմի խորացմանն ուղղված «հաղթանակի» շքերթ է։
Հնչող ռազմատենչ կոչերը, ՀՀ պետական սահմանների նկատմամբ նկրտումների մասին հերթական հայտարարությունները, մարդկության դեմ հանցագործություն իրականացրած մարդասպանների ոգեկոչումը դրա վառ ապացույց են։
Հերթական անգամ համոզվում ենք, որ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են տարածաշրջանում հարցերը լուծել՝ հիմքում դնելով էթնիկ գործոնը։ Սա իրական սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար»,- Ֆեյսբուքի իր էջում նշել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանում տեղի է ունեցել զորահանդես, որին ներկա է եղել նաև Թուրքիայի ղեկավարը: