Ազգային ժողովը քննարկեց Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Կարեն Առուստամյանի թեկնածությունը:
ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, թե իր աշխատանքային գործունեության ընթացքում կարողացե՞լ է արդյոք հայտնաբերել քրեաիրավական բնույթի որևէ խախտում, որը ներկայացրել է պալատի ղեկավարությանը, և որը ընթացք է ունեցել, Առուստամյանը նշեց. «2018 թվականի ապրիլի 9-ին Հաշվեքննիչ պալատը սկսեց իրականացնել հաշվեքննության գործառույթ: Ինքս մասնակցել եմ տարբեր հաշվեքննությունների և ղեկավարել եմ: Այո՛, չորս դեպքով՝ երկուսը էներգետիկ ոլորտին էին վերաբերում, երկուսը՝ պաշտպանության, չորսով էլ կան հարուցված քրեական գործեր»:
Ըստ նրա՝ էներգետիկ ոլորտում իրականացված ստուգումների արդյունքում եղան դրվագներ, ստեղծվեց որոշակի ապացուցողական բազա, որը բավարար էր հաշվեքննողի համար իրավապահներին ուղարկելու համար: