Կարեն Առուստամյանը չի ընտրվել Հաշվեքննիչ պալատի անդամ:
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ Հաշվեքննիչ պալատի անդամի քվեարկությանը մասնակցել է 84 պատգամավոր: Կողմ է քվեարկել 79 հոգի, դեմ՝ 3-ը, 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Ըստ այդմ, որոշումը համարվում է չընդունված:
Հիշեցնենք՝ Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում Կարեն Առուստամյանի թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը:
Ի դեպ, նրան ընտրվելու համար անհրաժեշտ էր 80 կողմ ձայն: