ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատություններին հրավիրում է մասնակցելու «Տարվա լավագույնները» մրցույթին: Մասնակցել կարող են՝
1. ուսուցիչները և դաստիարակները.
2. տնօրենները.
3. ուսումնաօժանդակ կազմի աշխատակիցները։
Մրցույթին կարող են ներկայացվել ինչպես անհատական ծրագիր առանձին մասնակցի կողմից, այնպես էլ համատեղ ծրագիր մասնակիցների խմբի կողմից՝ բաղկացած առավելագույնը 3 անդամից: Խմբային հայտի դեպքում կարող են ներառված լինել ինչպես միևնույն, այնպես էլ տարբեր ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։
Կից՝ մրցույթի հրավերը և հայտաձևը: