«Դուք տեղյա՞կ եք՝ Հայաստանի Հանրապետութունը պատերազմի մեջ է, դուք տեղյա՞կ եք, որ ԱԺ նախագահին, որն ուշագնաց վիճակում է եղել, ասել են՝ եկեք, վառենք, ասել են՝ չէ, մեռած է, ասել են՝ ոչինչ, եկեք վառենք կամ կախենք: Տեղյա՞կ եք, որ խմբեր են գործել, որոնք գնացել են իմ տուն և փորձել են ինձ սպանել: Տեղյա՞կ եք, որ իմ նկատմամբ «որս» էր հայտարարված Մոսկվայում»,- խորհրդարանում լրագրողի հարցին, թե երբ իշխանության եկան, բացեցին ԱԺ-ի դարպասները, նիստերը և այլն, իսկ հիմա փակ են՝ նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անձամբ արգելել է իր անվտանգությանը զենք կիրառել իր հետ կապված միջադեպի օրը: Արարատ Միրզոյանին ծեծելու գործով դիմել են իրավապահ մարմիններին: ԱԺ նախագահի նկատմամբ գործողության հետ կապված առնվազն երկու հոգի ձերբակալված է:
«Պարոն Միրզոյանն անվտանգություն է ունեցել, որը զինված է եղել, որին պարոն Միրզոյանն անձամբ արգելել է զենք կիրառել»,- ասաց Սիմոնյանը: