Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բաքվում այսօր հնչեցրած հայտարարություններին:
«Սիրելի հայորդիներ, հետեւեցէք ինչ կը կատարուի այսօր Պաքուի մէջ. լսեցէք Էրտողանի ու Ալիեւի խօսքերը հայութեան ու Հայաստանի մասին:
Ըլլանք արթուն, միակամ եւ խոհեմ՝ հեռու մնալով ներքին առճակատում ու անհանդուրժողութիւն յառաջացնող մօտեցումներէ։ Այս է մեզ դէպի յաղթանակ առաջնորդող ճամբան»,- գրել է նա։