Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հարավային Կովկասում միջպետական համագործակցության նպատակով կարելի է ստեղծել «վեց երկրների հարթակ»: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Նրա խոսքով՝ այս հարցը բարձրացվել է Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ:
Թուրքիայի նախագահը նշել է, որ Իլհամ Ալիևի հետ քննարկել են վեց երկրների հարթակի ստեղծման հավանականության մասին, որում կընդգրկվեն Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը, և, ցանկության դեպքում, նաև Հայաստանը: Ըստ Էրդողանի՝ դա կլիներ տարածաշրջանի զարգացման համար լավ գործակցություն: