Լոռու մարզի Դսեղ համայնքում սուբվենցիոն ծրագրով տեղադրվում են արևային ֆոտովոլտային կայաններ:
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ նախատեսվում է համայնքում տեղադրել 335 վտ հզորությամբ արևային ֆոտովոլտային վահանակներ:
Արդյունքում կլուսավորվեն համայնքի 4,5 կմ երկարությամբ փողոցները:
Արտադրվող էներգիայի քանակը կկազմի տարեկան 52.900 կվտ:
Ծրագրի արժեքը՝ շուրջ 12,2 մլն դրամ, Կառավարության համաֆինանսավորումը՝ 7,2 մլն դրամ, համայնքի ներդրումը՝ 5 մլն դրամ: