Դեկտեմբերի տասն Արցախի պետական անկախության մասին հանրաքվեի և սահմանադրության օրն է:
1991 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախում անցկացվել է անկախության հանրաքվե: Ինքնիշխան պետություն ունենալուն արցախցիների գրեթե 100 տոկոսն «Այո՛» է ասել: Իսկ 2006-ի դեկտեմբերի 10-ին Արցախում սահմանադրության ընդունման հանրաքվե է անցկացվել:
Հատկանշական է, որ վճռորոշ համաժողովրդական քվեարկություններն Արցախում կազմակերպվել են մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը: