Հանրապետության տարածքում դեկտեմբերի 10-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը՝ Վայոց ձորում և Սյունիքում, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։ Քամին հարավարևելյան է՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում դեկտեմբերի 10-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 10-ի ցերեկը և 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։