ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը նամակով դիմել է ՀՀ Ազգային ժողով՝ խնդրելով խորհրդարանի նիստերի օրակարգից հանել հանել Վճռաբեկ դատարանի նախագահի և դատավորի թեկնածուի ընտրության հարցը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօրվա նիստում ներկայացրեց նամակը, ըստ որի՝ թեկնածուները նիստի վերաբերյալ տեղեկացվել են հեռախոսազանգով: «Դա ըստ երևույթին պատշաճ չեն համարել և չեն հասցրել պատրաստվել: Մյուս կողմից՝ նամակում նշվում է, որ ԱԺ լիագումար նիստում իրենց տեսլականը ներկայացնելիս թեկնածուները պետք է խոսեն դատական իշխանության հեռանկարների և համակարգի առջև ծառացած խնդիրների վերաբերյալ: Այդ հարցերը վերաբերում են դատավորների իրավական և սոցիալական երաշխիքների ապահովմանը, դատարանների ծանրաբեռնվածությանը, նյութատեխնիկական պայմաններին և այլնին: Սակայն հաշվի առնելով հետպատերազմական իրավիճակը և ծառացած ավելի հրատապ լուծումներ պահանջող հարցերի շրջանակը՝ իրատեսական չէ դատական իշխանությանը հուզող այս հիմնախնդիրների շուրջ կառուցողական և արդյունավետ քննարկում կազմակերպելը, այս պատճառով ԲԴԽ նախագահն իր և թեկնածուների անունից խնդրում է հարցը հետաձգել: Սա է ամբողջը»,- ասաց ԱԺ նախագահը:
Միրզոյանի խոսքով՝ ԱԺ-ն, բնականաբար, ընդառաջում է խնդրանքին, և հարցը հետաձգվում է: